HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել վարորդի դին

Հունվարի 1-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 134 հասցեի մոտակայքում ավտոբուսը ինքնաբերաբար (առանց վարորդի) շարժվել է՝ քաղաքացին հայտնվել է ավտոմեքենայի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 134/4 հասցեի մոտակայքում «Zhongtong» մակնիշի ավտոբուսի տակից դուրս են բերել վարորդ Ս. Թ.-ի (ծնված 1957 թ.) դին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter