HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Ստեփանակերտում․ Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Հունվարի 1-ին ժամը 11:30-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ «Զառին բաղ» կոչվող տեղամասում կասկածելի պահվածքով մի տղամարդ կա և պահանջել են վերակարգ: Այս մասին հայտում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տարածքից վիճաբանության կասկածանքով և անձի ինքնությունը պարզելու նպատակով բերման է ենթարկել ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում հաշվառված 58-ամյա Կ.Ծ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է Ստեփանակերտի 58-ամյա բնակիչ Ա.Օ.-ի անձնագիրը, որից հետո օպերատիվ խումբը ներկայացել է Հեքիմյան փողոցում գտնվող Ա.Օ.-ի բնակարան, որտեղ և հայտնաբերել է նրա դին` բռնության հետքերով:

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների  արդյունքում պարզվել է,  որ հունվարի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել Ա. Օ.-ի և Կ. Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս նախ ծեծի է ենթարկել Ա. Օ.-ին և աթոռով հարվածել գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter