HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա էլ մեր ճակատագիրն է, պետք է այն պատվով տանենք». Ն. Փաշինյանն այցելել է մարտական դիրքեր

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն:

«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար և մաղթում բարի ծառայություն: Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի: Սա էլ մեր ճակատագիրն է և պետք է այն պատվով, կամքով տանենք ու մեր խնդիրը լուծենք: Իսկ մեր խնդիրը՝ ուժեղ պետություն ունենալն է, և այսօր, այո, մենք այդ հնարավորությունն ունենք:

Դա քաղաքական խնդիր է, մենք պետք է այն լուծենք՝ քաղաքական ղեկավարությունը: Զինվորականությունը մեզնից պետք է պահանջի, մենք էլ իրենից»,- նշել է Փաշինյանը և շնորհավորել բոլորի Ամանորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter