HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Նախագահին ուղեկցել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք՝ ձեր ուժով, ձեր կամքով, կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները:

Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևիցե մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ: Դժվար տարի է եղել, բարդ տարի է եղել, ցավոք սրտի կորուստներ ենք ունեցել, անդառնալի կորուստներ, փառք մեր, ձեր զոհված ընկերներին, բայց այդ ամենը մի նպատակ է ունեցել. թշնամուն չթողնել մտնել մեր երկիր»:

Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, ծանոթացել վերջիններիս կահավորմանն, ընդհանուր իրավիճակին և զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով մոտեցվել է շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter