Լևոն Բալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ Լևոն Բալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Աշխատանքային գործունեություն
1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու և մարզային բաժնի պետի տեղակալ,
2007-2008 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալ,
2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ,
2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ,
19․08․2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել