HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը 2023թ․ հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ-ին

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2023թ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել Քննչական կոմիտեին՝ Պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։

Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023թ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՊԵԿ-ից փոխանցվում է Քննչական կոմիտեին, և ՊԵԿ-ն այլևս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։

Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ հունվարի 1-ից փոխանցվում են ՔԿ-ին։

Քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով և այլ իրավական ակտերով 2023թ հունվարի 1-ից Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվում է նոր՝ Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչություն, որը համալրվելու է ՊԵԿ-ից փոխանցվող հաստիքներն զբաղեցնող ինքնավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև՝ ստորաբաժանմանն աջակցող բաժնի հանրային ծառայողների անձնակազմով։

Վերոնշյալ փոփոխությունը բխում է Կառավարության՝ դեռևս 2019թ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններից և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։ 

Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՊԵԿ նախաքննական մարմնի, Քննչական կոմիտեն ունի ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնպես էլ՝ բոլոր մարզերում։ Դա հնարավորություն է ընձեռում հանրապետության ամբողջ տարածքով ավելի անմիջական հասանելիություն ապահովել տնտեսվարող սուբյեկտների համար և առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել ազգաբնակչության սպասարկումն ու իրականացվող ծառայությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter