«Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերը կվերսկսեն աշխատանքը
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղերում գործող երեք հացի արտադրամասերի (Նորագավիթ, Նոր Նորքի 5-րդ և 9-րդ զանգվածներ) արտադրական գործունեության կասեցումը:
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգումը ցույց է տվել, որ տնտեսավարողի կողմից վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել