HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ․ հունիսի 30-ը

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր Կառավարության հավանությանն է արժանացել։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ, այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59,000 շահառու․ նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն դրամի չափով հետվճար։

Ծրագրից կարող են օգտվել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարում են գործարքներ։

Վերջիններիս տրամադրվում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և Ակբա բանկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter