Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Մայր Աթոռում մի շարք արարողություններ կլինեն
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ մի շարք արարողություններ կլինեն։ Ստորեւ՝ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։
Դեկտեմբերի 31
Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
Հունվարի 1
Ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,
Հունվարի 5
ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
Հունվարի 6
Ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,
Հունվարի 7
Ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում:
Լուսանկարը՝ արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել