HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հավաքականի դարպասը կպաշտպանի Կասպարովը

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:

Նախ մարզիչն անդրադարձավ Հունաստանի հետ ընկերական հանդիպմանը` նշելով որ հանդիպման առաջին խաղակեսում չհաջողվեց խաղալ ագրեսիվ և հատկապես օգտագործել ստանդարտ իրավիճակները: Երկրորդ կեսում այս խնդիրները հաջողվեց լուծել և գոլ խփելու պահեր եղան: Միաժամանակ Վարդան Մինասյանը ավելացրեց, որ չի կարծում, թե Հունաստանի հավաքականի հետ խաղում պարտությունը հետընթաց է հավաքականի համար, քանի որ եթե հավաքականին հաջողվեր իրացնել իր պահերը այդ խաղում, ապա պարտություն չէր լինի:

Ղազախստանի ընտրանու հետ մեկնարկային կազմի վերաբերյալ գլխավոր մարզչին ասաց որ արդեն որոշել է, թե ով կխաղա վաղը, բացառությամբ մեկ դիրքի: Պատասխանելով դարպասապահի վերաբերյալ հարցին` Վարդան Մինասյանը նշեց, որ մեր ընտրանու դարպասը Հայաստան-Ղազախստան խաղում կպաշտպանի Գևորգ Կասպարովը: 

Պատասխանելով Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների` Չեխիայի և Իտալիայի հաջող հանդես չգալուն ընկերական հանդիպումներում, Վարդան Մինասյանը նշեց,որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ խաղերի վրա, քանի որ հնարավոր է, որ թե Չեխիան, և թե Իտալիան փորձարկումներ էին կատարում: Ավելի կարևոր է, թե թիմերն ինչպես կխաղան պաշտոնական հանդիպումներում: 

Վարդանն Մինասյանն անդրադարձավ նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհաենի աշխատանքին: Մարզիչը նշեց, որ Վերհաենը դեռ ծանոթանում է հավաքականում տարվող աշխատանքներին եւ այս երկու հանդիպումից հետո միայն Վերհաենը կանի իր առաջարկները:

ՀՖՖ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter