Վարորդական կեղծ վկայական ձեռք բերելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ձեռք բերելու և այն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու նպատակով, դիմել է իր ծանոթին:
Ինչպես հաղորդում է քննչական կոմիտիեն, վերջինիս պահանջով նրան վճարել է 35 000 դրամ գումար և վերոնշյալ դասընթացներին փաստացի չմասնակցելու պայմաններում վերջինիս օժանդակությամբ ձեռք է բերել Երևան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենի կողմից կեղծված և իրացված կեղծ վկայական՝ իր կողմից «D» կարգի ծրագրով դասընթացներ անցնելու և բավարար գնահատականներ ստանալու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-457-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քրեական վարույթի շրջանակներում, Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր քաղաքացիների անձնագրեր, նոթատետր, համակարգիչ և տպիչ սարքեր, կատարվել են հարցաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել