Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել