HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Բեկ գյուղում չպայթած զինամթերքով աղտոտված ավելի քան մեկ հեկտար տարածքը մաքրվել է

2022թ․ դեկտեմբերի 7-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120մմ հրետանային արկը ոչնչացվել է։

Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter