Վահագն Խաչատուրյանը արդարադատության նախարարի հետ քննարկել է դատական համակարգի բարեփոխումները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում նախարարը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացիկ վիճակն ու նախատեսվող քայլերը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մանրամասները:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել և նպաստել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումներն ու հանդիպումները»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել