HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կանխվել է 180կգ սիգի ապօրինի տեղափոխումը

ԲԸՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում  դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենան։

«Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում  հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։

Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի  տարեցների տուն» հիմնադրամին։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter