Վերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով» արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60):
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել