HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ):

«Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները․

  • չի ապահովվել արտադրական շինությունների լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
  • սարքավորումները, գործիքները չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում,
  • արտադրամասն ապահովված չի եղել աշխատակիցների համար հանդերձարաններով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, 
  • արտադրամասում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, ինչպես նաև կոշիկներ, սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր, 
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ: 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter