Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին որոշում է ստորագրել, որով Գրիգոր Մինասյանին ազատել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կրտսեր եղբայրն է, այդ պաշտոնին նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից հունվարի 12-ին։
Պաշտոնին նշանակվելուց հետո «Հետքը» ուսումնասիրել էր վերջինիս լրացրած հայտարարագիրը, որտեղ նա մեծածավալ գույք էր ներկայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել