HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում (Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված):

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է մի շարք խախտումներով, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարաններ, հովացման դարակաշարեր), պատերի որոշ հատվածներ, սեղանների մակերեսները չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, պատերը պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութից՝ սալիկները պոկված են, իսկ առաստաղից մասնիկներ են թափվում, բացվող ներքին պատուհանը չունի հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց:

Արտադրական շինությունում պահվում են անձնակազմի անձնական հագուստը և սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի 3 մասնաճյուղերում գործող 3 հացի արտադրամասերի գործունեությունը՝ նույն խախտումների պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter