HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները եւ ոստիկանները կանխել են մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ, Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:
ՍԱՏՄ տեսուչի կողմից կազմվել է արձանագրություն տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության: 

Նաև տրվել է հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր»,- հայտնում է ՍԱՏՄ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter