Արցախում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ը Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել