Մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառք, որն անմիջապես կասեցվել է․ քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է։
«Ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել