HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում 2 բնակելի տուն է այրվել․ հայտնաբերվել է այրված դի

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հյուսիսային փողոցում այրվում է երկու բնակելի տուն։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները տներից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել են Վ․ Ո․-ի (ծնված 1931 թ․) այրված դին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։ Տներից մեկն այրվել է (մոտ 36 քմ, մեկհարկանի), իսկ տանը կից բնակելի շինության տանիքի կառուցատարրերը (մոտ 2 քմ)՝ մասամբ ջերմահարվել։ Այրվել են մյուս տան առաջին հարկի բնակելի հատվածը (մոտ 96 քմ) և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 75 քմ), իսկ առաջին հարկում ջերմահարվել է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի տանիքը: Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ և շինություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter