HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Արցախի հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը` հրապարակելով ՄԱԿ ԱԽ-ի թվիթերյան գրառումը:

«Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:

Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- գրել է Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter