HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է դիտորդական առաքելությանը և Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը կարևորել է պարոն Ֆրիզի այցը Երևան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության դրական դինամիկայի փաստը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter