ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր երկրորդ անգամ է ապատեղեկատվություն տարածում։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել Ադրբեջանի ՊՆ-ի այն հրապարակումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել