HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների, ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ վերահսկողական միջոցառումների արդյունքում այսօր գիշերը խափանվել է ոչ սպանդանոցային ծագման մսի մեծ խմբաքանակի մուտքը իրացման ցանց: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

«Մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

Նաև՝ Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:

Ընդհանուր առմամբ՝ կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:

Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր»,- տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter