HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնում է, որ օրերս Երևանի «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ Ընդ Սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները:

«Զննման արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մեկ այլ քաղաքացու անվամբ Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը և հանձնումը՝ փոխարինված զանգվածներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և օպերատիվ-տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ համայնքից առաքանիներն ստանալուց հետո, անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:

Միաժամանակ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ առաքանիները քաղաքացիներն ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող ԻՄ-ն կրկին Միացյալ Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների ևս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է կրկին առկա լինեն թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված ևս 7 առաքանի: Արդյունքում, առաքանիներում հայտնաբերվել է ևս ընդհանուր շուրջ 3 կիլոգրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված անձինք և հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter