HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է ձիու մսի վաճառքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցրել են մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

«Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի բնակչին:

Վերջինս հայտարարել է, թե միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար, սակայն Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները արձանագրություններ են կազմել թե՛ վաճառող, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

 Տրվել է հայտնաբերված ձիու մսեղիքը 10-օրյա ժամկետում օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter