Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն
Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են:
«Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում»,- ասված է ԲԴԽ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել