Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին արգելափակել է 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով ճանապարահատվածում առաջացել է խցանում (կուտակվել է մոտ 320 ավտոմեքենա):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա․ երթևեկությունը վերականգնվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել