
Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասված է հրամանագրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել