HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ամունդի Գրուպ» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Ն․ Փաշինյանը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել բարեփոխման արդյունավետությունը:

Բերնար դը Վիթը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ փոխգործակցության համար և նշել, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության և կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեության, եկամտաբերության և ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի հանրային իրազեկվածության, հաշվետվողականության շարունակական բարձրացմանը և կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter