
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ համատեղ նիստի ժամանակ քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից մշակված զեկույցը` վերպետական միջազգային կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերի տեղն իրավական համակարգում նախատեսելու վերաբերյալ:
Խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադարձ կատարել իրավական աստիճանակարգության համակարգում վերպետական միջազգային կառույցների մարմինների ընդունած իրավական ակտերի տեղին վերաբերող հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել