HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Չարենցավանում․ 30-ամյա երիտասարդը դանակահարել է հարևանին

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքում դանակահարություն է: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը շենքի մուտքի երկրորդ հարկից երրորդ հարկ տանող աստիճանների վրա հայտնաբերել է նույն շենքի բնակիչ 62-ամյա տղամարդու դիակը:

Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել 62-ամյա տղամարդու և նույն շենքի 30-ամյա բնակչի միջև, որի ընթացքում էլ 30-ամյա երիտասարդը դանակահարել է 62-ամյա հարևանին՝ պատճառելով մահ:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երիտասարդին քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Չարենցավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter