Աբովյան քաղաքում 78-ամյա կնոջ սպանության կասկածանքով 25-ամյա անձ է ձերբակալվել
2022թ․ դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Քննչական կամոիտեի հաղորդմամբ, տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։
Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 2022թ. դեկտեմբերրի 12-ին Աբովյան քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է:
«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հայտնում է ննչական կոմիտեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել