Տեղումներ և մառախուղ․ եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ի գիշերը առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել