HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Երևանի Դուրյան թաղամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 01։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է նկատվում։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։39-ին, մարվել՝ 01։54-ին։ Բնակարանի պատշգամբում (մոտ 10 քմ) այրվել են պատուհանները, կահույք և կենցաղային տեխնիկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter