Հակակոռուպցիոն միջազգային համաժողով. Արդարադատության նախարարության պատվիրակությունը գտնվում է Վաշինգտոնում
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը և Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանն աշխատանքային այցով գտնվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ մասնակցում են Հակակոռուպցիոն միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Համաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի ամենամասշտաբային միջոցառումն է, որին մասնակցում եմ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային անդամակցող պետությունների, ոլորտային միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակությունների ավելի քան 2000 ներկայացուցիչ։
Համաժողովի քննարկումների շրջանակը ներառում է հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, կրեպտոարժույթների կարգավորմանը և դրա միջոցով կոռուպցիայի կանխարգելմանը, փողերի լվացման կարգավորումների կատարելագործմանն ուղղված հարցեր, որոնց շրջանակում մասնակիցները կիսվում են լավագույն փորձով, քննարկում մարտահրավերներին դիմակայելուն ուղղված առաջարկները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել