HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիք բնակավայրում անցկացվել է զրույց-քննարկում քաղաքացիական պաշտպանության թեմայով

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում տեղակայված «Աժդահակ» բնապահպանական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության շենքում անցկացվել է պարապմունք և զրույց-քննարկում՝ Գեղարքունիք բնակավայրում, քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների բացահայտման ու մշակման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը

Միջոցառման ավարտին իրականացվել է նաև գործնական վարժանք՝ «Ազդարարում և պատսպարում» թեմայով, էլեկտրոշչակների գործարկմամբ։ 

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակցներ, Գեղարքունիքի բնակավայրի վարչական կազմը, միջնակարգ դպրոցի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կենտրոնի սաներ։ 

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ՝ նույն ձևաչափով հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի այլ բնակավայրերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter