HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար:

Դեսպանն էլ իր հերթին կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ` աշխատանքային հետագա գործունեության մեջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter