HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն նոր մանդատներ տրամադրեց «Հայաստան» դաշինքի անդամներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների կազմման օրակարգով։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Զեկուցող, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ինքնաբացարկների դիմումները։ Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։

Այսպիսով, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարեցին, և նրանց մանդատները համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

Հիշեցնենք, որ Արման Ղազարյանը Զոլաքար գյուղի նախկին գյուղապետն է։ «Հետք»-ը նախկինում անդրադարձել է նրա գործունեությանը եւ պարզել, որ նա առնչվում է գյուղի 1.8 կմ խողովակի և մի շարք այլ յուրացումների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter