Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Արդյունքում՝ հայտնաբերվել են«Կալաշնիկովի» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ,այլ ռազմամթերք։ Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են։
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել