HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Խաչատուրյանը շնորհավորելով նորանշանակ դեսպանին արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթել:

«Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ,  և դա պարտավորեցնող է մեզ համար, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախագահը, շեշտելով, որ փոխգործակցության համար լավագույն խթան կլինի հաջորդ տարի Եգիպտոսի նախագահի սպասվող այցը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Եգիպտոսի Հանրապետությունը Հայաստանում և իր նպաստն ունենալ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին նոյեմբերին Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցության համար:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկայիս շփումներին և տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին ու խոչընդոտներին և կարևորել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ իրականության ներկայացումը գործընկեր երկրների ներկայացուցիչներին:

Նորանշանակ դեսպանն անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային կովկասում խաղաղության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter