HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղուն» և «Այբ»-ի այլ նախագծեր ներկայացված կլինեն նաև Վայբերում

«Այբ» կրթական հիմնադրամն այսուհետ ներկայացված կլինի ևս մեկ հարթակում՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով շահառուների ՀՀ-ի տարածքում ներգրավվելու կրթական տարբեր ծրագրերում։ Հիմնադրամն ուրախ է հայտնելու Հայաստանում հաղորդակցման ամենատարածված հարթակներից մեկի՝ «Վայբերի» հետ  համագործակցության մեկնարկի մասին։ 

Գործընկերության շրջանակում հիմնադրամը գործարկել է Ayb Educational Foundation ալիքը և իր չատբոտը։ Այստեղ ներկայացված են «Այբ» կրթական հիմնադրամի նոր ու խոշոր ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև այլ նյութեր կրթության և ինքնազարգացման մասին։ Չատբոտի միջոցով հնարավոր կլինի նախապատրաստվել «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին, ինչպես նաև գրանցվել մրցույթին մասնակցելու համար:

Համագործակցությունը, որն սկսվում է 2022թ-ի դեկտեմբերից, մեկնարկում է «Այբ»-ի զանգվածային ամենաընդգրկուն ծրագրերից մեկի՝ «Մեղու հայերենը բոլորի համար» մրցույթին համընթաց, որը տրամաբանության և հայերենի շուրջ է միավորում ՀՀ, Արցախի և սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտներին։  

Գործընկերության ընթացքում համատեղ Վայբերում ստեղծվելու և տարածվելու են կրթական ոգևորիչ կերպարային ու տեսողական գործիքներ, հայոց լեզվի մրցույթի գլխավոր հերոսի՝ Մեղվի տեսքով։

Մեկնաբանություններ (1)

Վիկտորյա
Շատ լավ ծրագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter