HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը, վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշներին, որի հետևանքով  վերջինս և նրա 22 և 3-ամյա ուղևորները տեղում մահացել են:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական վարույթով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter