HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Երևան ավտոճանապարհին չորս ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 06:53-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Opel Zafira (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1977 թ․), VAZ 21015 (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1987 թ․), Opel Zafira, Opel Vectra B մակնիշների ավտոմեքենաները բախվել են և կողաշրջվել։ Ուղևորներ Մ․ Ս․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 2000 թ․), Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Թալինի և Գյումրու ԲԿ-ներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter