HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Վ․ Հ․-ն (ծնված 2019 թ․) և Ա․ Թ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջիններիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter