Հայտնի են Ջրաբերում կործանված ինքնաթիռի զոհված օդաչուների անունները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:
Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ ինքնաթիռը Երեւանից թռչում էր դեպի ՌԴ Աստրախան քաղաք, սակայն 13:11-ին կապն օդանավի հետ ընդհատվել է, իսկ 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ:
Զոհվել են ինքնաթիռում գտնված 2 անձինք՝ օդաչուները:
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել