HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հավելյալ 163 մլն դրամ է հատկացրել կրթական հաստատությունների ջեռուցման և ընթացիկ նորոգումների համար

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ տնտեսված միջոցներից 163 մլն 639 հազար դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար։

Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար.

  • «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում փորձաքննություն,
  • «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ջեռուցման ցանցի անցկացում, 
  • «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու և ջեռուցման ցանցերի մասնակի աշխատանքների իրականացման ձեռքբերում,
  • «Գառնու Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման նոր կաթսայի տեղադրման աշխատանքներ: Հաշվի է առնվել, որ դպրոցում ներկա պահին գործում է մեկ կաթսա, որը տեղադրվել է 2008 թ., և կաթսայի խափանման ընթացքում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում: 
  • «Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց» և «Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների ջեռուցման կաթսաների փոխարինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter